«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ»-Ն ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաՃառվում է մոտ 180 երկրներում: Այս ֆիրմային  են պատկանում  56 արտադրող գործարաններ, որոնք տեղակայված են աշխարհի 33 երկրներում եւ ամեն տարի արտադրում  են  860 միլիարդ սիգարետ: 2010թ-ին այս կազմակերպությունն ունեցել է միջազգային սիգարետի շուկայի  մոտ 16 տոկոս  մասնաբաժին` չհաշված ԱՄՆ-ի շուկան: Նույն ժամանակահատվածում   ՖՄԻ-ն արձանագրել է  27.2 միլիարդ դոլարի հասույթ, իսկ գործառնական եկամուտը կազմել է 11.2 միլիարդ դոլար` չհաշված վճարված ակցիզային հարկերը:1995թ-ին  ՖՄԻ-ն իր մասնաճյուղը հիմնադրեց նաեւ Երեւանում, որը  2010թ-ի դեկտեմբերին գրանցվեց  որպես  «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՍՊԸ: ՖՄԻ կազմակերպության երեւանյան մասնաճյուղը ներմուծում է  ՖՄ-ին պատկանող  ապրանքանիշերի ծխախոտային  արտադրանքը` մատակարարելով Հայաստանի  շուկան իր պաշտոնական դիստրիբյուտոր «Վիդիս Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի միջոցով: Ներկայումս  ՖՄԱ տեսականին բաղկացած է 9 ապրանքային ընտանիքներից (40 տեսակ)` Marlboro, Parliament, Virginia Slims, Muratti, Assos Slims, Chesterfield, L&M, Bond Street, Red & White: ՖՄԻ ապրանքատեսակների մասնաբաժինը Երեւանի սիգարետի շուկայում կազմել է 18,4 տոկոս (AC Nielsen Երեւանի մանրածախ առեւտրի ուսումնասիրություն. հուլիս-օգոստոս, 2011): ՖՄԻ ապրանքանիշերի տեսականին Հայաստանում ունի բարձր, միջին եւ ցածր գնային սեգմենտ:2011թ-ի առաջին կիսամյակում ՖՄԱ ՍՊԸ-ն գրավեց տասնհինգերորդ տեղը 1000 խոշորագույն հարկատուների շարքում:  Միջազգային  ծխախոտի արդյունաբերության մասնակիցների մեջ զբաղեցնում է առաջին տեղը, իսկ  Հայաստանում ամբողջ ծխախոտի արդյունաբերության մասնակիցների մեջ` երկրորդ տեղը: ՖՄԻ-ն աջակցում է համապարփակ կանոնակարգմանը. ծխելն առաջացնում է շատ լուրջ հիվանդություններ, այդ թվում նաեւ թոքերի քաղցկեղ, սրտի հետ կապված խնդիրներ: Նա տեղեկացնում է գնորդին, որ բոլոր ծխախոտային արտադրատեսակները կախվածություն են առաջացնում, եւ ծխելը թողնելը կարող է շատ դժվար լինել: Ծխախոտի համապարփակ արդյունավետ կարգավորումը ՖՄԻ բիզնեսի կարեւոր ռազմավարությունն է: Ընկերությունը  համարում է, որ կառավարությունը պետք է կարգավորի ծխախոտային ապրանքատեսակների  արտադրությունը, վաճառքն ու սպառումը, միեւնույն ժամանակ ողջունում է Հայաստանի  կառավարության նախաձեռնությունները  փոխելու  ծխախոտային արտադրանքի հարկումը` այն համապատասխանեցնելով  Առեւտրի  համաշխարհային կազմակերպության եւ ազատ առեւտրի համաձայնագրերում  ամրագրված  պարտավորություններին` ապահովելով հավասար մրցակցային դաշտ:ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս