
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնառատ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։11-ին, մարվել՝ 17։53-ին։ Այրվել է 80 հա խոտածածկույթ, որից մոտ 40 հա-ն մարել են հրշեջ-փրկարարները: