Բա մաքսայի՞նը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե նման կոնսուլտացիաները շարունակվեն, միգուցե, չեն բացառվում, որ առաջին քայլերը կատարենք դեպի ամերիկյան մոդել, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու «Հանրապետական»: Դե մեզ մոտ արդեն «Հանրապետականը» մի բևեռ է, մյուս բևեռը չեմ բացառում, որ մյուս կուսակցությունները կազմեն, օրինակ՝ ՀԱԿ-ը, միգուցե «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ը, չեմ կարող ասել, միանան ԲՀԿ-ի հետ»:

Էդուարդ Շարմազանով Lurer.com

Մի քիչ քիչ է պետք ամերիկյան մարտաֆիլներ նայել և ոգևորվել, թե չէ հայերիս մոտ ոգևորությունը հաճախ այն աստիճանի է հասնում, որ սկսում ենք մեզ համեմատել այդ մարտաֆիլների հերոսների հետ, կամ էլ մեր Հանրապետական կուսակցությունն իրեն կարող է համեմատել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հետ: Կրկին ոգևորության և իրականության գիտակցման կորստի արդյունք: Աժ փոխնախագահն ավելի լավ կաներ` համեմատվելուց առաջ նայեր, թե որքան է ԱՄՆ-ում միջին աշխատավարձը և որքան` Հայաստանում, հետո նոր մտածեր` արժե՞ ընդհանրապես գոնե որևէ հարցում համեմատվել ԱՄՆ-ի հետ, որ գոնե ծիծաղելի չհնչի: Եվ հետո ի՞նչ ամերիկյան մոդել, բա մաքսայինը՞:

Կարեն Վարդանյան




Լրահոս