«Բա հո դո՞ւ չես լինելու վարչապետը».Մանվել Բադեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Բադեյանն ու Գառնիկ Իսագուլյանը բանավիճում էին, թե արդոյք Իսագուլյանը հնարավորություններ ունի վարչապետ դառնալու, ինչին Բադեյանը հակադարձել է ՝  «Բա հո դո՞ւ չես լինելու վարչապետը»:

Սրան ի պատասխան ` Իսագուլյանն ասաց. «Ասում եք Տիգրան Սարգսյանն անփոխարինելի է, օֆշոր ունենա չունենա, ումո՞վ փոխարինենք մեծն Տիգրանին: Բոլոր երկրներում էլ դժգոհում են կառավարությունից, բայց բոլոր երկրներում էլ հրաժարական են տալիս իշխանությունները, իսկ Հայաստանում արդեն հարյուր տոկոսն էլ է անցել: Ասում եք ` անփոխարինելի ենք, ո՞վ ասաց `  անփոխարինելի եք»:

Բանավեճն `  ավելի մանրամասն տեսանյութում ` քիչ ուշ:

 

 

 




Լրահոս