Ինչպես հայտնի է՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու։ Խոսքը Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի մասին է: Եվ ահա, այսօր Ազգային ժողովում քննարկվում է դատավորի ընտրության հարցը, իսկ նրանց էլ ներկայացնում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
Քիչ առաջ նա հայտարարեց, թե թեկնածուներից Ռուբիկ Մխիթարյանը նիստին չի եկել, քանի որ վիրահատվել է: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ հենց նա էլ ընտրվելու է դատավորի պաշտոնում, քանի որ անձամբ Կարեն Անդրեասյանն է նման հրահանգ տվել, իսկ վերջինիս ասածը ՔՊ-ականները ընդունում են:
Armlur.am-ը դեռ նոյեմբերի 11-ին գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին արդեն հասկացրել են, որ պետք է այնպես անեն, որ քվեարկեն Մխիթարյանի օգտին: Ռուբիկ Մխիթարյանն այդպես էլ չի կարողացել Վերաքննիչ քրեական դատարանում կուռացիա անել դատավորներին, ուստի որոշել են նրան գործուղել Հակակոռուպցիոն դատարան։
Բանն այն է, որ թեկնածուներից մեկը Մանվել Շահվերդյանն է, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման քրեական գործը քննող դատավորն է։ Իսկ ահա մյուս թեկնածուն Սերգեյ Մարաբյանն է, որն աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ։ Սերգեյ Մարաբյանն իշխանությանը համար անհնազանդ դատավորն է, ով անգամ հայտնվել էր կառավարության մաս հանդիսացող քաղաքական մարմնի ուշադրության կենտրոնում: Ուստի ստացվում է հետեւյալ պատկերը. ՔՊ-ն Մարաբյանին չի ընտրի, Մանվել Շահվերդյանը օգնում է քաղաքական իշվանությանը, որ թեկնածուները համալրվեն ու ընտրությունը կայանա։
Արդյունքում՝ Մխիթարյանին տանում են Հակակոռունցիոն դատարան՝ այնտեղ իրավիճակը վերահսկելու համար։