ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «աչք ու ականջներ» համարվող դատավոր Ռուբիկ Մխիթարյանին որոշել են տանել Հակակոռուպցիոն դատարան. ինչ Է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին արդեն հասկացրել են, որ պետք է այնպես անեն, որ քվեարկեն Մխիթարյանի օգտին։ Իսկ ինչու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ուղարկել Հակակոռունցիոն դատարան։ Մեզ հասած լուրերի համաձայն, Ռուբիկ Մխիթարյանն այդպես էլ չի կարողացել Վերաքննիչ քրեական դատարանում կուռացիա անել դատավորներին, ուստի բրոշել են նրան գործուղել Հակակոռուպցիոն դատարան։

Նկատենք, թեկնածուներից մեկը Մանվել Շահվերդյանն է, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման քրեական գործը քննող դատավորն է։ Նրան դատական համակարգում համարում են Կարեն Անդրեասյանին <օգնության հասնողը»։ Նա պարզապես տարբեր դատարաններում իշխանության ցանկալի թեկնածուին անցկացնելու համար ձեւականորեն իր թեկնածությունն է առաջարկում։ Իսկ ահա մյուս թեկնածուն Սերգեյ Մարաբյանն է, որն աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ։ Սերգեյ Մարաբյանն իշխանությանը համար անհնազանդ դատավորն է, ով անգամ հայտնվել էր կառավարության մաս հանդիսացող քաղաքական մարմնի ուշադրության կենտրոնում: Ուստի ստացվում է հետեւյալ պատկերը. ՔՊ-ն Մարաբյանին չի ընտրի, Մանվել Շահվերդյանը օգնում է քաղաքական իշվանությանը, որ թեկնածուները համալրվեն ու ընտրությունը կայանա։ Արդյունքում Մխիթարյանին տանում են Հակակոռունցիոն դատարան՝ այնտեղ իրավիճակը վերահսկելու համար։ Քնար Մանուկյան




Լրահոս