Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը խորացող ճգնաժամի առջև է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հոկտեմբերի տվյալներով, Գերմանիայում մեքենաների ու սարքավորումների արտադրության ծավալները սեպտեմբերի համեմատ նվազել են 13.5 տոկոսով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Գերմանիայի Դաշնային վիճակագրական վարչության տվյալներին:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերին արտադրական պատվերները Գերմանիայում կրճատվել է 3.7 տոկոսով համեմատ սեպտեմբերի, չնայած  տնտեսագետները կանխատեսում էին 0,2 տոկոս աճ։ Սակայն անկում չի գրանցվել գերմանական արդյունաբերության բոլոր ոլորտներում։ Այսպես, աշնան երկրորդ ամսվա արդյունքներով տրանսպորտային սարքավորումների, այդ թվում՝ ինքնաթիռների, նավերի և գնացքների արտադրությունն ավելացել է 20,2 տոկոսով։

Փորձագետները կարծում են, որ Գերմանիայում արդյունաբերական արտադրության վերաբերյալ պաշտոնական տվյալները վկայում են էներգետիկ ճգնաժամի պիկ ժամանակաշրջաններից հետո գերմանական տնտեսության թույլ վերականգնման մասին։ Տեղացի արդյունաբերողների խնդիրներին ավելանում է նրանց արտադրանքի արտաքին պահանջարկի ցածր մակարդակը, այդ թվում՝ Չինաստանից, որը Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Այս ֆոնին վերլուծաբանները հոկտեմբեր-դեկտեմբերին երկրում արտադրության ծավալների հերթական եռամսյակային անկում են կանխատեսում՝ 0,1 տոկոսով։

Destatis-ի փորձագետները նոյեմբերի վերջին հայտնել են գերմանական տնտեսության հիմնական ոլորտներում արտադրության անկման մասին: Այնուհետև նշեցին, որ երրորդ եռամսյակի արդյունքներով մշակող արդյունաբերությունում ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 3,8 տոկոսով։ Վերլուծաբանները նմանատիպ խնդիրներ են արձանագրել էներգամատակարարման ոլորտում։ Այս ֆոնին գերմանական արտահանման ընդհանուր ծավալը հուլիս-սեպտեմբերին տարեկան կտրվածքով կրճատվել է 3,8 տոկոսով, եզրակացրել են գերատեսչությունում։




Լրահոս