Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մասիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սիսիանի՝ Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Արթիկ-Ալագյազ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս