Հրազդանի կիրճի մոտակայքում վնասվել է կոյուղագիծ․ տեղի է ունեցել քարաթափում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին` ժամը 22։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհն անանցանելի է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է կոյուղագիծ, որից տեղի է ունենում արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված։ Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ավտոճանապարհի երթևեկության ամբողջական դադարեցումը և «1-85» ծառայության աշխատակիցների մոտենալը։

2 քաղաքացու նշված հատվածից փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են դեպի գլխավոր ավտոճանապարհ՝ Հալաբյան փողոց։

Տեղում վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի աշխատակիցները։




Լրահոս