Կալանավորվել է Կալինինգրադի մարզի 15 շրջաններում դիվերսիաների կազմակերպիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալանավորվել է Կալինինգրադի մարզի 21-ամյա մի բնակիչը, ով այս տարվա սկզբին Ռուսաստանի 15 շրջանների տրանսպորտային օբյեկտներում հրդեհներ է կազմակերպել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից (ՀԾԿ)։

«Հետաքննության համաձայն՝ կասկածյալը ինտերնետային մեսենջերների միջոցով գաղտնի կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ում հանձնարարությամբ, դրամական պարգևի դիմաց, որոնել է անձանց՝ կապի միջոցներ և տրանսպորտային ենթակառուցվածք հրկիզելու համար,- հաղորդում է ՔՀԿ-ն։- Այս տարվա փետրվարից մարտ ամիսներին կասկածյալը ներգրավել է այս հանցավոր գործունեությանը Ռուսաստանի 15 շրջաններում բնակվող մի շարք մարդկանց։ Բացահայտվել է մեղադրյալի կողմից կազմակերպված հրկիզման ավելի քան 15 դեպք, և , օպերատիվ արձագանքման շնորհիվ իրավապահ մարմինները բերման են ենթարկել կատարողներից 10-ին»։

ԱԴԾ-ն ավելացրել է, որ օպերատիվ որոնողական աշխատանքները և քննչական գործողությունները շարունակվում են։




Լրահոս