ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Սիրուշոյի «Ինձանից ավել» երգը փոփոխության կենթարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Սիրուշոն իր լսարանին ներկայացրեց «Ինձանից ավել» երգը: Երգչուհին սոցիալական ցանցերի իր էջերում նախ կիսվել էր երգից հատվածներով, որոնք մեծ արձագանք ստացան լսարանի կողմից:

Սիրուշոն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, կիսվելով երգի անոնսի վիճակագրությամբ, նշել էր, որ առաջին մի քանի ժամվա ընթացքում երգի ընդամենը 10 վայրկյանը դիտվեց ավելի քան 515 հազար անգամ։ Ավելի ուշ թողարկվեց երգի ամբողջական տարբերակը եւ պարզ դարձավ, որ այն դուետ կատարում է պարագվայցի երգիչ Վիկտոր Էսպինոլայի հետ:

Ունկնդիրներից շատերին դուր էր եկել երգի այս տարբերակը, շատերն էլ, արտահայտելով իրենց կարծիքը, նշել էին, որ ավելի լավ կլիներ, որ Սիրուշոն երգի միայնակ:

Այս ամենի ֆոնին Սիրուշոն ձայնագրման ստուդիայից հոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, որում հնչում է «Ինձանից ավել» երգի ամբողջովին հայերեն տարբերակից հատված: Այլ կերպ ասած՝ երգչուհին, լսելով հետեւորդների հորդորները, կարծես թե որոշել է թողարկել երգը նորովի:


Մ.Ղ.




Լրահոս