
Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց.
1) «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,
2) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը.
3) «Հայաստանիը Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: