ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքա՞ն գումար է անհրաժեշտ Ամանորը Եգիպտոսում նշելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին հաշված օրեր են մնացել, դրսում արդեն իսկ տոնական եռուզեռ է. մարդիկ պատրաստվում են դիմավորել 2024 թվականը: Ոմանք նախընտրում են տանը՝ ընտանիքի անդամների հետ նշել, ոմանք՝ հյուրանոցներում, ռեստորաններում, դե իսկ մի մասն էլ պարզապես նախընտրում է նոր տարին երկրից դուրս անցկացնել՝ կտրվելով առօրյա հոգսերից:

ArmLur.am-ը դիմել է տուրիստական ընկերություններ պարզելու, թե որքան գումար է անհրաժեշտ Ամանորը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում անցկացնելու համար:

Եվ այսպես, տուրիստական ընկերություններից մեկը՝ «Vardan travel»-ը, մեր նշած պայմաններին համապատասխան՝ այն է հարմարավետ հյուրանոց, մոտ ժամանցի կենտրոններին՝ դեկտեմբերի 27-28-ից մինչեւ հունվարի 3-ը ներառյալ Շարմ էլ Շեյխում անցկացնելու համար մեկ անձին առաջարկում է 1200 դոլարանոց փաթեթ: Փաթեթի մեջ ավիատոմսերն են, դիմավորում/ճանապարհումը, հյուրանոցում տոնական գալա համերգը: Ընկերությունից մեզ նաեւ փոխանցեցին, որ կախված հյուրանոցից, կախված մնացած պայմաններից, արժեքը փոփոխական կարող է լինել: Այսինքն՝ կան նաեւ ավելի մատչելի ու թանկ տարբերակներ:

«Akhtamar tour» տուրիստական ընկերության կայքում դեկտեմբերի 7-ի դրությամբ Շարմ էլ Շեյխ մեկնելու համար առաջարկվում է միայն դեկտեմբերի 23-ը, վերադարձի համար ամենավաղը՝ հունվարի 3-ն է: 3-5 աստղ գնահատվող հյուրանոցների ցանկում տուրիստական ընկերությունն առաջարկում է 4 տարբերակ՝ CATARACT LAYALINA հյուրանոցում ստանդարտ սենյակներ՝ մի դեպքում 1468 դոլարով, մյուս դեպքում՝ 1503: Դե իսկ եթե ցանկանում ենք որ պատուհանից ծովը տեսնենք, մի փոքր ավել պետք է վճարել: Այլ կերպ ասած բարձրակարգ սենյակը՝ ծովի տեսարանով, մի դեպքում արժե 1578 դոլար, մյուս դեպքում՝ 1617:
Այս արժեքները եւս փոփոխական են՝ կապված հավելյալ տրամադրվող ծառայություններից:

OneWay տուրն Ամանորը Շարմ Էլ Շեյխում նշելու համար դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ի համար առաջարկում է 406.000 դրամանոց փաթեթ 1 անձի համար, որը ներառում է 4 աստղ գնահատվող հյուրանոց All inclusive սննդակարգով, ամանորյա ընթրիքով, դիմավորում – ճանապարհումով:
Թե ինչ առաջարկներ են գործում այլ երկրների ու քաղաքների դեպքում՝ ArmLur.am-ը կներկայացնի հաջորդիվ:

Մարիամ Ղազարյան




Լրահոս