Հայտնի են 2023թ. ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում մինչև 2024 թ. հունվարի 8-ը:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2024 թ. հունվարի 11-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2023 թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը հետևյալն է.

1. ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 15 հաստիք,

2. ձյուդո, թաեքվոնդո՝ 5 հաստիք,

3. օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 10 հաստիք,

4. շախմատ՝ 2 հաստիք,

5. ֆուտբոլ՝ 8 հաստիք:




Լրահոս