Մանրամասներ ՄՊՀ անդամի ընդդիմադիր թեկնածուի և ՔՊ-ականների փակ հանդիպումից․ ինչ մթնոլորտում է այն անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ այսօր ՔՊ խմբակցությունն առանձին հանդիպում է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընդդիմության թեկնածու Մանվել Բադալյանի հետ:

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել փակ քննարկումից. նախ տեղեկացանք, որ նիստը հանդարտ մթնոլորտում է անցել, ՔՊ-ականներն ագրեսիվ տրամադրված չեն եղել ու հոգեբանական ճնշում չեն գործադրել, ինչպես ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ էր եղել: Տեղեկացանք, որ ՔՊ-ականներից մոտ 10 հոգի են հարցեր ուղղել թեկնածուին, այդ թվում՝ Արփի Դավոյանը, Վաղարշակ Հակոբյանը։

Մեր տեղեկություններով՝ Մանվել Բադալյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «բարքեր են փոխվել», ինչը իշխանականների սրտով է եղել, Մանվել Բադալյանին էլ հաջողվել է ՔՊ-ականների «սիրտը շահել»:

Նկատելի էր նաև, որ ԱԺ-ում էլ նրա թեկնածության հարցի քննարկումը հանգիստ մթնոլորտում անցավ:

Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայամանգիր»-ը թեև վերջնական որոշում դեռ չունի՝ ինչպես է քվեարկելու, բայց մեծամասնությունը հակված է կողմ քվեարկել Մանվել Բադալյանի թեկնածությանը:




Լրահոս