Պատգամավորներն արձակուրդ չեն գնա. նրանց համար աշխատանքային է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչեւ տարեվերջ աշխատանքային կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է՝ քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի:

Այսպիսով՝ պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս