Մի դրամը դառնում է փամփուշտ․ Թևան Պողոսյանը՝ Մարգարայի անցակետի բացման և քաղաքացիների արձագանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե մեկ շաբաթ է՝ քննարկվում է հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետի շահագործման թեման։ Քաղաքացիները պնդում են, որ անցակետը կարող է լավ հետևանքներ չունենալ և ռիսկային կլինի անցակետի բացումը։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին․
««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»։

ArmLur.am-ը այս թեմաների շուրջ զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրել է Մարգարայի անցակետի քաղաքական նշանակությունը։

-Պարո՛ն Պողոսյան, Մարգարայի անցակետը վերանորոգվեց, բացում է սպասվում, ինչպե՞ս պետք է աշխատի այս անցակետը, ի՞նչ կարգավորումներ կան։

Ես գիտեմ այն տեղեկությունները, որոնք կային նախկինում, որ անցակետը պետք է բացվեր երրորդ երկրների անձնագրերի և դիվանագետների համար։ Եթե օրինակ հայ դիվանագետները պատվիրակություն ուղարկեն, կարող են մեքենայով գնալ, սակայն եթե Ստամբուլ պիտի  գնան, չգիտեմ մեքենայով է ճիշտ այդքան ճանապարհ գնալ, թե ինքնաթիռով։ Երկրորդը, եթե որևէ ապրանքային բաներ է գալիս-գնում, մենք ԵԱՏՄ սահման ենք, արդյոք մաքսատուրքերը ընդունված են և տիրապետում են երկու կողմերն էլ։ Երրորդը, մաքսատուրքերը և ապրանքները հավաքես, կապված է լինելու, թե որ երկրների համար ես հավաքում, արդյոք մենք Թուրքիա արտահանելու բան ունենք, դրանք հարցեր են, որոնց պետք է տնտեսագետները պատասխանեն։ Թուրքական ապրանքներն էլ Հայաստան բերելու դեպքում  անցակետի միջոցով կարող է ավելի մատչելի լինել։ Սա նշանակում է, որ հայ ազգը ավելի շատ է «նստելու» թուրքական ապրանքի վրա։ Մեզ մոտ ասում են, երբ գնում ես թուրքական ապրանք, զինում ես նրանց բանակին, մի դրամը դառնում է փամփուշտ և  սպանում է հայ զինվորի, ինչպես օրեր առաջ Եղեգնաձորում։ Ինչի՞ն ենք ուզում նպաստել։

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ նպատակով կարող է օգտագործվել անցակետը։

– Յուրաքանչյուր սահմանի բացման խնդիր իմաստ է տալիս, երբ դու էլ գիտես այդ սահմանը օգտագործել։ Եթե մտնելու ենք Թուրքիա, եթե նույնիսկ հարաբերություններ ստեղծվեն, սահմանային ռեժիմներն էլ աշխատելու են ԵԱՏՄ և Եվրամիության մաքսային օրենքներով։ Սա նշանակում է, որ Եվրոմիության դրույքաչափեր են աշխատելու։ Այլ պարագայում Հայաստանն ու Թուրքիան պիտի նստեին, բանակցեին, դրույքաչափեր հաստատեին։ Ես չեմ լսել նման բանակցություններ լինելու են կամ եղել են, թե՝ ոչ։

-Պարո՛ն Պողոսյան, ԱԳՆ-ից ասուն են, որ հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։ Արդյո՞ք թուրքական կողմի համար կան սահմանափակումներ։

-Անցակետը նրա համար է, որ երրորդ երկրների անձեր կարողանան գալ անցնել։ Մեր մոտից կարող են տուրիստներ էլ գնալ գալ, Թուրքիայից էլ, երևի, բոլորն էլ կարող են գալ, մտնել Հայաստան առանց որևէ խոչընդոտի։ Այսինքն հայերը չպետք է անցնեն, բացի հայ դիվանագետներից։ Իսկ եթե գնահատենք մեր դիվանագիտական կորպուսը, ինձ չի թվում, թե դա 1000 մարդուց ավել է։ Այնպես, որ ես չեմ կարող ասել դա որևէ օգուտ կտա, թե պարզապես սիմվոլիզմի գաղափար է, որ՝ նայեք՝ Մարգարայի անցակետը բացել ենք։

-Արդյոք անցակետը բացելը բացի մաքսային ծառայություններից ունի նաև քաղաքական որևէ նշանակություն։ 

– Թուրքական կողմը ոնց բացել է, այնպես էլ կարող է փակել սահմանը։ Հիմա Թուրքիան կարծես պայմաններ է դրել մեր առջև, ասել է ձեր հարցերը կարգավորեք Ադրբեջանի հետ, նոր մեր հարաբերություններին կանցնենք։ Ես չեմ լսել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ինչ-որ հայտարարի եկած լինեն։ Սա սիմվոլիկ ինչ-որ նշան է, որով փորձում են ավելի շատ սիրաշահել միգուցե այլ երկրների շահերը։ Օրինակ՝ ԱՄՆ-ն ուզում է տեսնել մի առաջնթաց, որ Բայդենը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասի, որ մեք օգնեցինք՝ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Որ ասում են հայկական շահ, ես չեմ հասկանում դա ինչ է, դա ավելի շատ սինվոլիկա է։ Հետո այդ սահմանի բացել փակելը մեր ձեռքում չի, ավելի շատ Թուրքիան է որոշում կբացվի, թե կփակվի։

-Անցակետը, ինչո՞ւ վերանորոգվեց, բացվեց, եթե ոչ մի բանակցություն չկար։ 

-Երևի համաձայնություն ունեին կամ հրահանգ թուրքական կողմից։ Գործող իշխանությունները ցույց են տալիս, որ «տեսեք, մի բան ասեցինք, եղավ»։ Ասեցին թուրքական սահմանը կբացվի, բացեցին, բայց գինը։ Խնդիրը այն չի, որ բացեցինք, այլ գինը, ո՞րն է, որ վճարել ենք։

Զրուցեց Էմմա Միքայելյանը




Լրահոս