19 կգ ռադիոակտիվ նյութ պարունակող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա մեկնող ինքնաթիռը, որն ավելի վաղ աղետի ազդանշան էր ուղարկել, վայրէջք է կատարել մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում։ Ինքնաթիռում 19 կգ ռադիոակտիվ նյութ է եղել, հայտնում է Shot Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ Shot-ի՝ Utair ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է 104 ուղևոր, վթարի մասին ահազանգ է ստացել՝ ժամը 01:00-ի սահմաններում վայրէջքի սարքի անսարքության մասին։

Հեռուստաալիքը նշում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել 1։40-ի սահմաններում։ Ինքնաթիռում գտնվող վտանգավոր բեռը չի տուժել։




Լրահոս