Մոսկվայում ամփոփվում է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը մեծ ուշադրություն կդարձվի մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի հրապարակումը։

Հանդիպման արդյունքում նախատեսվում է ընդունել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հայտարարություն, որը կամրագրի աշխատանքի առանցքային ոլորտները միջմշակութային երկխոսության խորացման, փոխըմբռնման և Համագործակցության երկրների մշակութային բազմազանության հանրահռչակման ուղղությամբ:

ՌԴ նախարարների կաբինետում հայտնել են, որ ԱՊՀ անդամ երկրները շահագրգռված են մշակութային համատեղ միջոցառումների, մշակութային գործիչների հյուրախաղերի կազմակերպմամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել կապերը հաստատությունների և ստեղծագործական թիմերի միջև․ մեծ ուշադրություն է դարձվում մրցույթների, գիտաժողովների, ֆորումների և ԱՊՀ երկրների մշակույթի օրերի անցկացմանը։

ՏԱՍՍ-ը նաև հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր գործընկերների հետ այցելել է «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումին, որտեղ ներկայացված են Ռուսաստանի շրջանների պատմությունը և առանցքային ձեռքբերումները։

Դեկտեմբերի 18-ի հանդիպմամբ կավարտվի ԱՊՀ երկրների վարչապետների եռօրյա ծրագիրը Մոսկվայում։ Առաջին միջոցառումներն անցկացվել են դեկտեմբերի 16-ին։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս տարի Համագործակցությունում նախագահում է Ղրղզստանը։ Հունվարի 1-ից նախագահի պաշտոնն անցնում է Ռուսաստանին։




Լրահոս