Հզոր փոթորիկ Ալյասկայում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալյասկա նահանգի արեւմտյան ափին հզոր ձնաբուք է սկսվել: Քամու արագությունը փոթորկի շրջանում գերազանցում է ժամում 100 կիլոմետրը: Ուժգին քամու պատճառով, Ալյասկայի ափերի մոտ հսկա ալիքներ են ձևավորվել: Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային ակադեմիան հաղորդել է, որ ալիքների բարձրությունը Բերինգի ծովում հասնում է 12 մետրի: Ալյասկայի արեւմտյան ափի բնակելի հատվածներից սկսվել է մարդկանց մասնակի տարհանումը: Օդերեւութաբանները կարևորել են հանգամանքը, որ ծովն այս պահին ազատ է սառույցից, որը սովորաբար, նման դեպքերում ափամերձ գոտում ալիքներից պաշտպանող դեր է կատարում:




Լրահոս