Ժամը 9:00-ի դրությամբ հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Սեփանավանի ոլորաներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ է արվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Լրահոս