Հայ պատանին Գինեսի ռեկորդ է սահմանել և այն նվիրել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների արանքում տեղադրված ձողի վրա անընդմեջ ձգում անելով։

Բեռնատարները պահպանել են նվազագույնը 5 կմ/ժ արագություն, շարժման ընթացքում էլ Գրիգորը հնարավորինս շատ ձգումներ է արել՝ առանց ընկնելու:

Կատարելով ընդհանուր 44 ձգում՝ Գրիգորը գերազանցել է նախորդ՝ 35 ձգում ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի «Իտալական թիթեռը»՝ Տացիո Գավիոլին։

«Կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա և իմ ռեկորդը նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին»,-ասել է նա։




Լրահոս