ԼՂ-ի հարցի լուծման միակ տարբերակը եղել է 1999թ․-ին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԼՂ-ի հարցի լուծմանը։ Ըստ նրա՝ միակ տարբերակը ԼՂ-ի և Մեղրիի փոխանակման տարբերակն էր։
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը առաջարկի ԼՂ խնդրի լուծում։ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են ԼՂ հարցի չլուծում։ Այսինքն չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ ԼՂ խնդիրը լուծվել է»,- նշել էր վարչապետը։
ArmLur.am-ը հարցում է անցկացրել Երևանում՝ հետաքրքրվելով քաղաքացիներից՝ լսու՞մ են արդյոք Նիկոլ Փաշինյանի ելույթները և ինչպես են մեկնաբանում վարչապետի երեկվա հարցազրույցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան