
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:05-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տափերական գյուղի մոտակայքում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ն. ծնված 1969 թ.) կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով և փրկարարների օգնությամբ մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: