Երևանի ավագանու խմբակցությունները այս շաբաթ նիստեր կանեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում լինելու են դեկտեմբերի 26-ի ավագանու նիստի օրակարգի հարցերը, մասնավորապես՝ համայնքի բյուջեի և զարգացման ծրագրի մասով քննարկումներ են լինելու:
Ավելի վաղ գրել էինք, որ ընդդիմադիր խմբակցությունները հատուկ հանձնաժողովներ են ձևավորել՝ բյուջեի ծրագիրն ուսումնասիրելու նպատակով:
Այս շաբաթ խմբակցությունները պատրաստվում են նիստեր անել, որպեսզի քննարկեն և վերջնական որոշում կայացնեն՝ մասնակցելու են բյուջեի քննարկմանը, և ինչպե՞ս են քվեարկելու:
Մեր տեղեկություններով՝ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաները մտադիր են մեկ միասնական որոշում կայացնել բյուջեի նախագծի քննարկման մասով: