Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսյեդադը» ոչ ոքի խաղաց, Մադրիդի «Ռեալը» հաղթեց և հավասարվեց «Ժիրոնային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում հերթական խաղերը տեղի ունեցան:

Առաջատար «Ժիրոնան» հյուրընկալվել էր «Բետիսին», որի հետ ոչ-ոքի խաղաց ու վաստակեց 45 միավոր: Մանուել Պելեգրինիի թիմը շարունակում է տնային խաղերում անպարտելի մնալ այս մրցաշրջանում:

«Ռեալ Սոսյեդադի» ու «Կադիսի» միջև խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին: Իսկ ահա Մադրիդի «Ռեալը» արտագնա հաղթանակի է հասել «Ալավեսի» նկատմամբ:

Մադրիդյան թիմը երկրորդ խաղակեսում մնացել է 10 հոգով, քանի որ կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել պաշտպան Նաչոն: Չնայած դրան՝ մրցավարի արդեն ավելացրած լրացուցիչ ժամանակի ընթացքում Լուկաս Վասկեսը հաղթական գոլ է խփել:

Կառլո Անչելոտիի թիմն այս հաղթանակի շնորհիվ հավասարվել է առաջատար «Ժիրոնային» և ունի 45 միավոր:




Լրահոս