ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ է նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան պրիում երկամարտի 232 կգ արդյունքով (106 + 126 կգ):

«Պոկում» եւ «Հրում» վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է փոքր արծաթե մեդալներին՝ գլխավերեւում պահելով համապատասխանաբար 106 եւ 126 կգ կշռող ծանրաձողերը:

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. ԵՊՀ-ում ե՞րբ է կազմակերպվում առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը:

Աիդա Մադոյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առկա ուսուցմամբ (անվճար եւ վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելությունը սովորաբար կազմակերպվում է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին:

Երեւանի պետական համալսարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման եւ մասնագիտական քննության անցկացման հստակ ժամկետները ԵՊՀ-ն դիմորդներին ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցը ստանալուց հետո՝ տարածելով համապատասխան հայտարարություն(ներ):

 

 

 

ԹՌԻՉՔՆԵՐ

ՀԱՐՑ. Flyone-ից տոմս եմ գնել, բայց ուզում եմ հետ տալ կամ գոնե օրը փոխել. ինչպե՞ս կարող եմ անել դա:

 Արմեն Սերոբյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր www.flyone.eu կայքով առցանց գնված ավիատոմսը չեղարկելու կամ որոշ տվյալներ փոխելու համար ընտրե՛ք Ձեզ հարմար եղանակը՝

l MyBookings-ից մուտքագրելով պատվերի/ավիատոմսի համարը եւ Ձեր ազգանունը՝ սեղմե՛ք  «Գտնել պատվերը» կոճակը։ Ձեր պատվերի վերաբերյալ տեղեկատվությամբ «Տոմսերի փոխանակում» կոճակը հասանելի է էջի ներքեւում:

l «Իմ FLYONE» օգտահաշվից գործընթացը նման է նախորդին. անհրաժեշտ է միայն մտնել օգտահաշիվ կամ ստեղծել Ձեր անձնական օգտահաշիվը, եթե այն բացակայում է։ Կապ հաստատե՛ք մեզ հետ «Հետադարձ կապ» բաժնում հետադարձ կապի միասնական ձեւի միջոցով՝ բոլոր անհրաժեշտ դաշտերը պարտադիր լրացնելու պայմանով:

Flyone Հայաստան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավիատոմսի չեղարկումը կամ տվյալների փոփոխությունը կատարվում է կիրառվող սակագնի կանոններին համապատասխան, ինչը որոշ դեպքերում ենթադրում է տուգանքների կիրառում:

 

 




Լրահոս