Դեղորայքը կրկին թանկացել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ քանի օր է` դեղատներում մի շարք դեղորայք արտադրող ընկերություններ թանկացրել են ներկրվող տեսականին: Մասնավորապես խոսքը գնում է ֆրանսիական Les Laboratoires Servier (Սեղվիե), «Նիկոմեդ»,  «Պլիվան» և «Էգիա» ընկերությունների մասին:

Սեղվիեն արտադրում է դեղորայք ճնշման տատանումների և սիրտ-անոթային հիվանդությունների համար, Նիկոմեդը բացի  ճնշման տատանումների դեմ օգտագործվող դեղորայքից, արտադրում է նաև հորմոնային հավելումներ: «Պլիվան» արտադրում է մանկական սնունդ, տաբեր սիրոպներ, իսկ «Էգիան» բացի սիրտ-անոթային հիմանդությունների դեմ օգտագործվող դեղորայքից արտադրում է նաև տարբեր նշանակության մոմիկներ:

Armlur.am-ը Երևանի դեղատներում կատարած շրջայցի արդյունքում համոզվեց, որ իրականում ոչ միայն թանկացել է նշված ընկերություններից ներկրված դեղորայքը, այլ թանկացումներն առհասարակ համատարած բնույթ են կրում:

Բացի դեղորայքից, սակայն, դեղագետների փոխանցմամբ, թանկացումներ նկատվել են նաև դեղատներում վաճառվող խնամքի ու կոսմետիկ միջոցների շրջանում:

Մանրամասն ՝ տեսանյութում:




Լրահոս