ՀՖՖ նոր նախագահի ընտրություններն՝ այսօր. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ժամը 13։00-ին տեղի կունենա ՀՖՖ նոր նախագահի ընտրություններ:

Թեկնածուները երկուսն են` ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը:

Արազ Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն:

ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ ընտրություններն անցկացվում են գաղտնի քվեարկությամբ:

ՀՖՖ նախագահն ընտրվում է առաջին փուլով, եթե ստացել է գրանցված վավեր ձայների բացարձակ մեծամասնությունը՝ կեսից ավելին, իսկ եթե որեւէ թեկնածու անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որում ընտրվում է առավել ձայներ ստացած թեկնածուն: Եթե այս փուլում նույնպես վավեր արդյունք չի գրանցվում, ապա նույն թեկնածուների մասնակցությամբ իրականացվում է վիճակահանություն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս