
11.03.2014թ. տեղի ունեցավ հանրահավաք-երթ, որից հետո նամակ էր հանձնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պահանջով, որ նա որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր օրինականություն հաստատի ՀՀ-ում և անհապաղ ազատ արձակի Վոլոդյա Ավետիսյանին, բայց նամակը հանձնելու հաջորդ օրվանից ցույցի որոշ մասնակիցների նկատմամբ ձեռնարկել են սպառնալիքներ, այն է ՝ նախազգուշացրել են, որ նրանք այլևս չմասնակցեն ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպվող որևէ նախաձեռնության:
Այս սպառնալիքները իրականացվում են ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատակիցների միջոցով: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ այդ սպառնալիքները չեն կարող ազդել մեր պայքարը շարունակելու հաստատակամության վրա իրավական դաշտում: Կոչ ենք անում բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին գործել օրենքի շրջանակներում և չխոչնդոտել ազատ խոսքի և տեղաշարժի քաղաքացու իրավունքները: