«Միլանը» որոշել է պաշտոնանկ չանել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին: La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ՝ այդ որոշման համար որոշիչ են դարձել ակումբի ղեկավարների հեռախոսազանգերը թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ: Նրանցից շատերն աջակցել են իտալացի մասնագետին:
Ամենայն հավանականությամբ, Պիոլին «Միլանում» կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդ ընթացքում, ակումբի ղեկավարությունը կգնահատի նրա աշխատանքը, ինչպես նաև կքննարկի Անտոնիո Կոնտեին հրավիրելու տարբերակը:
Ա սերիայի 7 տուրից հետո «Միլանը» 11 միավորով զիջում է առաջատար «Ինտերին»: