Այծի տարում ծնվածների համար լավ կանխատեսումներ կան. ՊԵԿ նախագահի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Ռուստամ Բադասյան-կենդանակերպի նշանը՝ այծ

Անցնող տարին հեշտ չէր եւ այդ դժվարությունները ձեզ կուղեկցեն նաեւ վիշապի տարում: Երկվորյակը, երբ երկվորյակ ղեկավարի հետ ստիպված է լինում իր օրը սկսել՝ զեկուցելով տարբեր գործերի ընթացքը, չի խոսում հեշտ առօրյայի մասին: Եթե դրան գումարենք մրցակցությունն ու գործընկերների հյուսած խարդավանքները, հետախոզվողներին չհայտնաբերելու նյարդայնացող փաստերը, կարելի է ասել, որ աննախանձելի կարգավիճակում եք: Բայց ամեն ինչ կորած չէ:

Այծի տարում ծնվածների համար վիշապը լավ կանխատեսումներ ունի: Առաջիկա տարում կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Աստղերը հուշում են լինել առավել շրջահայաց, ինքնամփոփ եւ դրսեւորեպ հեռատեսություն: Այսրոպեական, իրավիճակային լուծումները խորհուրդ չեն տրվում, քանի որ երկարաժամկետ պլաններում գուցե սխալվեք: Լավ կլինի այծի տարում ծնվածները մտածեն ճամփորդության մասին: Փորձեք երբեմն կտրվել ներհայաստանյան իրականությունից:




Լրահոս