ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխատեք զսպել էմոցիաները, կառավարեք զգացմունքները. Տիգրան Ավինյանի 2024-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Տիգրան Ավինյան- կենդանակերպը՝ ձուկ

Ծնված տարին՝ ձի

2024-ը սկսում եք մեծ անորոշություններով: Ամեն պահի անկանխատեսելի իրավիճակներ կարող են լինել: Աշխատեք զսպել էմոցիաները, կառավարեք զգացմունքները, քանի որ սթափությունը և սառնասրտությունը առավել քան երբեւէ ձեզ անհրաժեշտ է՝ ամենօրյա աշխատանքները կազմակերպելու համար: Այս տարի էլ խնդիրները ավելի շատ կառաջացնեն թիմակիցներն ու հարազատ ներկայցողները, ինչպես անցնող 2023-ին:

Ձկները մեծ վերելք կունենան, որը կտևի գարնան կեսերից մինչև հոկտեմբերի սկիզբ: Աստղերը հուշում են, որ դատախազության հետ քաղաքային թեմաներով բախումները անխուսափելի կլինեն 2024-ին: Բայց չպետք է կորցնել լավատեսությունը և առաջ նայել: Հասկացվածությունը մի օր կթակի նաև ձեր դուռը եւ երբ ասեք, կանեն:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս