Սյունիքը կորցրել է, դուք՝ ձեռք բերել. պատգամավոր Խաչատրյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան- Կենդանակերպի նշանը՝ աղեղնավոր

2023-ը Ձեր համար աչքի ընկավ ինքնուրույնության բացակայության առավել ընդգծմամբ: ճիշտ չէ ամեն անգամ ինչ որ միտք արտահայտելիս նայել ղեկավարի դեմքին՝ առավել եւս, որ ղեկավարը միայն լարվածություն, թշնամություն է ավելացրել Ձեր կյանքում: Իհարկե, գործադիր գնալու ձգտումները պահպանվեցին նաեւ այս տարի, սակայն էլի մնացիք կոտրած տաշտակի առաջ: Աստղերը հուշում են խարդավանքների խմբակից հեռանալ, քանի դեռ վերջնականապես չեք կորցրել ամեն ինչ և բոլորին: Իհարկե, ընտանեկան առաջխաղացումը չնայած Սյունիքի տարածքային կորուստներին, դուք արձանագրել եք:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս