Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյան-Կենդանակերպի նշանը՝ շուն
Տարին իսկապես դժվար էր ձեր համար: Կոռուպցիոն ձեր գործողությունների բացահայտումները իրավապահների կողմից ստիպեցին աշխատել գերլարված ռեժիմով, որպեսզի կարողանաք ղեկավարի մոտ վստահությունը վերականգնել եւ խուսափեք ճաղերի հետեւում հայտնվելու հեռանկարից: Համաձայն հորոսկոպի, Ձեր գործունեությունը բոլոր ոլորտներում մեկ նպատակ ունի. ինչքան հնարավոր է շատ մարդկանց վատություն անել: Աստղերը հուշում են Վիշապի տարում փոխել առաջնահերթությունները, կյանքի սկզբունքները, և ամեն պահի սպասեք վատ նորությունների, քանի որ նաեւ ուժային կառույցների շատ մանրումիջին աշխատակիցների եք վատություն արել եւ պետք է հատուցում ստանաք: Թեեւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը երբ եվրոինտեգրման հարցերով է զբաղվում, արդեն ժպիտ առաջացնող է:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: