Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյան- Կենդանակերպի նշանը՝ խոյ
Ոչ խելք, ոչ մեղք բառակապակցությունը սազական է Ձեզ: Ողջ տարվա ընթացքում անհարկի ակտիվություն եք ցուցաբերել ամենուր, Թուլատի նման եղել եք բոլոր հնարավոր վայրերում, բայց միաժամանակ կրթվում եք Ձեզանից ավելի մեծ գործընկերոջ հետ երբեմն դասերի գնալով: Բայց քննությունները, իհարկե, ստանում եք մանդատի օգնությամբ: Քիմիկ-իրավաբանը վատ հեռանկար չէ, եթե ամեն ինչ այդքան անլուրջ չլիներ: Աստղերը հուշում են հեռախոսով քիչ խոսել, ժամանակի անիմաստ վատնում է: Կենտրոնացեք ու հասկացեք, թե ինչ եք ուզում կյանքից:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: