ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ամուսնուն չմրսացնեք. պատգամավոր Էմմա Պալյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

ՔՊ պատգամավոր Էմմա Պալյան- Կենդանակերպի նշանը՝ ձի

Քաջ Նազարի կերպարը ձեզ հետ շատ ասոցիացիաներ ունի՝ անարժան տեղը գլխապտույտ հաջողություններ ունենալու հարցում: Տարիներ առաջ նույնիսկ ամենավառ երազում չէիք կարող տեսնել ձեր այսօրվա կարգավիճակը: Բայց որքան մեր երկիրը կորուստներ ու ձախորդություններ է ունենում, այնքան ձեր անձնական, ընտանեկան կյանքը բարելավվում է: Աստղերը հուշում են Ձեր ամուսնուն տաք պահել, որ չմրսի ու կարողանա ձեր համար և՛ վարորդ աշխատել, և՛ օգնական, և՛ Գյումրու անտառտնտեսություն ՊՈԱԿ-ում և՛ ավտոլվացման կետում: Բայց թռչելիս զգույշ եղեք. Վայրէջքը կարող է ցավոտ լինել: Մի մոռացեք ձեր անցյալը, ծանոթներին ու բարեկամներին:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս