
Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան- Կենդանակերպի նշանը՝ ջրհոս
Ծնված տարին՝ խոզ
Տարին ձեր համար բազմազան էր, քանի որ տարբեր երկրներում պետության հաշվին ճամփորդելու առավելությունը քչերին է տրված: Դուք այդ բացառիկ հաջողակներից եք: Ընտանեկան կյանքում երբեմն խնդիրներ, իհարկե, լինում են, քանի որ ալկոհոլն իր գործն անում է: Բայց աստղերը հուշում են չմոռանալ չափի զգացողության մասին եւ այնպես անել, որ գործընկերային հարաբերություններում հավասարությունը գործի, այլ ոչ թե արտոնությունը՝ հօգուտ Ձեզ:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: