Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան-Կենդանակերպի նշանը՝ ցուլ
Ցլին բնորոշ բնավորության գծեր, իհարկե, ունեք եւ հատկապես կարմիր գույնի միկրոֆոնների նկատմամբ ձեր կատաղությունը երբեմն անցնում է չափերը: Ողջ տարվա ընթացքում կարողացաք խարդավանքներ հյուսել, բամբասել ու պատերի տակ վատաբանել ձեր տարբեր թիմակիցներից՝ նպատակ ունենալով որոշ տեղերից մաքրել անցանկալիներին: Որոշ դեպքերում, իհարկե, հաղթանակներ տոնել եք, իսկ շատ դեպքերում էլ ստացել եք արդարության ապտակ: Աստղերը հուշում են 2024-ին մի փոքր բարիանալ, մարդասեր դառնալ եւ օրուգիշեր չմտածել այն մասին, թե էլ ում կարելի է վատություն անել: Նաեւ անհրաժեշտ է, որ ձեր աշխատասենյակը չվերածվի ժամանցի սրահի՝ հա-հա, հի-հի-ների բացականչություններով:
Աշխատեք ձեր ֆինանսները կառավարել, այլ ոչ թե այլ պատգամավորների աշխատավարձը յուրացնել. Վաղ թե ուշ կբացահայտվի ամեն բան եւ Ձեր սիրելի քննչականներում հարցաքննվելու ճակատագրից չեք կարողանալու խուսափել:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: