Դիլիջանի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 29-ը ժամը 09:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Վասիլևի, Մխիթարյան, Շահումյան, Ուսանողական, Օրջոնիկիձեի, Կամարինի, Աթարբեկյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս