ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գուցե անդառնալի շրջվեն որոշ իրավիճակներ. Ալեն Սիմոնյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Ալեն Սիմոնյան- ծնված տարին՝ կապիկ

Կապիկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար տարին միանշանակ չէր: Գարնանը դժվար եղավ նրա համար կառավարել թքագեղձերը, սկանդալ գեներացավ նրա շուրջ, բայց Նիկոլ Փաշինյանի կառուցած անպատժելիության մթնոլորտում թքելը միայն էմոցիոնալ պոռթկում է: Այծեղջյուրներն արդեն ֆինանսապես անկախ են, իսկ 2024 թվականն էլ ավելի մեծ հաջողություններ կունենան այս ոլորտում: Տարբեր քավորներ, նրանց անվան տակ ձևակերպված տարբեր գործարքներ, հովանավորչական այլեւայլ հնարքներ թույլ կտան Կապիկի տարում ծնվածներին ապահովել բարեկեցությունը, բայց ամենօրյա լարվածությունն աշխատանքում եւ դրանից դուրս կպահպանվի նաեւ 2024 թվականի ողջ ընթացքում:

Աստղերը հուշում են, որ Վարդգես Գասպարին այս տարի էլ հաճախ կպառկի ասֆալտին՝ ի նշան քաղաքացու վրա թքելու եւ չպատժվելու դեմ բողոքի: Սեփական բարեկեցությունը, պաշտոնը, աթոռը ընկերներից և թանկ մարդկանցից ավելի գերադասող կապիկների կյանքում անձնական դաշտում անհանգստությունները կշարունակվեն, տարվա երկրորդ եղանակից սկսած անակնկալներ են սպասվում: Գուցե անդառնալի շրջվեն որոշ իրավիճակներ: Ամեն դեպքում աստղերը հուշում են չկորցնել զգոնությունը, որը կարող է ճակատագրական դառնալ:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս