ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղերը հուշում են չվստահել շրջապատող անձանց մեծամասնությանը. ԱԱԾ տնօրենի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան-կենդանակերպի նշանը՝ այծեղջյուր

2023 թվականի լարվածությունն ու անորոշությունը կփոխանցվի նաեւ 2024 թվական, քանի որ գլոբալ անելանելիությունը դեռ իշխում է մեր տարածաշրջանում: Ազգային և անվտանգային հարցերը շարունակում են առաջնային մնալ, քանի դեռ 2020-ից սկսված արտակարգ եւ անդառնալի իրադարձությունները տրամաբանական հանգուցալուծման չեն հասել: Ձեր ջանքերը՝ պահպանելու ազգային անվտանգությունը, միշտ չէ, որ հաջողությամբ կպսակվեն, քանի որ ազգայինն այլեւս թրենդային չէ: Աստղերը հուշում են չվստահել շրջապատող անձանց մեծամասնությանը, մշտապես ստուգել նրանց հավատարմությունը և առաջին վեց ամիսները արժե տրամադրել պլանների իրականացմանը և խնայողությունների ստեղծմանը:

Աղեղնավորները ամբողջ տարին կանցկացնեն՝ պայքարելով պետության հաշվին հարստանալ ցանկացողների դեմ:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս