ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օձ նախարարների համար քավության նոխազ դառնալն ամեն պահի սպասվող երեւույթ է. Մկրտչյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան-ծնված տարին՝ օձ

Անցնող տարին բուռն էր, դժվարություններով ուղեկցված եւ անկազմակերպ ու անփույթ աշխատանքն անխուսափելի եղան: Արցախահայերի խնդիրները փափուկ ուժի պարտադրանքով լուծելը ամենեւին էլ լուծում չէ: Անհրաժեշտ է առավել մեծ նվիրվածություն եւ եռանդ դնել՝ օրինակելի արդյունք արձանագրելու համար: Անկայունությունը երկվորյակներին կուղեկցի նաեւ 2024 թվականին, քանի որ երկվորյակ ղեկավարի հետ աշխատելը՝ անկանխատեսելի պոռթկումներով, հեշտ չէ: Ժամանակ առ ժամանակ ստիպված կլինեք տարբեր իրավիճակների շուրջ բացատրություններ տալ, արդարանալ: Աստղերը հուշում են 2024-ին առավել ինքնամեկուսանալ, վարել կիսաճգնավորի կյանք, քանի որ հանրային եւ քաղաքական համակ ուշադրության կենտրոնում եք: Իսկ օձ նախարարների համար քավության նոխազ դառնալը ամեն պահին սպասվող երեւույթ է:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս