Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան-ծնված տարին՝ վագր
Անցնող տարին անակնկալներով լի էր ջրհոս իրավաբաններից շատերի համար: Թվացյալ անորոշությունն ու հիասթափությունը հաղթահարվեցին նոր կարգավիճակի ստանձման առաջարկի հետ միաժամանակ եւ ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ: Նախկինում, ովքեր չէին նկատում, երես էին թեքել ձեզանից, փորձեցին կապեր փնտրել, բայց անօգուտ: Ոչ ոք և ոչինչ չի մոռացվում: 2024-ը վագրերի համար խոստանում է լինել հաջողակ տարի, սակայն նյարդային գերլարումները, աշխատանքային խարդավանքները, արդարության փնտրտուքը եւ իրացնելու ձգտումը ձեզ հանգիստ չեն տա:
Աստղերը հուշում են զսպել էմոցիաները, մաքսիմալ կրճատել շփումները եւ կենտրոնանալ աշխատանքի վրա: Միաժամանակ հորդորում են ակտիվ կարիերային զուգահեռ չմոռանալ անձնական բարեկեցության եւ համալրումների մասին: Ընտանեկան ջերմությունը ամենաանփոխարինելին է:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում