Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան-Կենդանակերպի նշանը՝ ցուլ
Անցնող տարին իրապես դժվար էր ձեր համար. համակարգային խնդիրները, գլոբալ դժվարությունները և իհարկե, թիմային խարդավանքներից պաշտպանվելը մեծ ջանք ու էներգիա են պահանջել: Աշխատեք անվտանգային հարցերը դարձնել առաջնային, իսկ կուսակցականը՝ երկրորդական, որպեսզի վստահությունը ձեր շուրջ առավել խորանա: Աստղերը հուշում են շարունակել հանրային պասիվությունը, աչքի չընկնել, որպեսզի պաշտոնավարման ժամանակահատվածը երկար ու անխոչընդոտ շարունակվի: Շատ ժամանակ գտեք նաեւ ընտանիքի համար, քանի որ խաղաղություն կա միայն ընտանիքում:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: