Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան- ծնված տարին՝ Խոզ
Ձեր կյանքը գլխի վայր շուռ եկավ 2023-ին. աշխատանքային դժվարություններն ու մարտահրավերները, բազմաոլորտ պատասխանատվություն ու փնփնթան ղեկավարը ձեր առօրյան երբեմն աննախանձելի են դարձնում: Բայց թեեւ մեր երկիրը տարածքային կորուստներ ունի, դուք որեւէ կորուստ չունեք, միայն ձեռքբերումների մասին կարելի է խոսել. Ձեր անձնական, ընտանեկան գործերը լավ են:
Բոլորն աշխատում են, կարողություններն ավելանում են, ասֆալտը կա, հանքարդյունաբերությունը զարգանում է եւ ամեն ինչ հրաշալի է: Աստղերը հուշում են ստացվող դիմումները անպատասխան չթողնել, խնդրանքները բավարարել ինչպես պաշտոնական, այնպես էլ մարդկային դաշտում: Աշխատեք չմոռանալ հին ընկերներին, քանի որ անցյալի հետ կապի խզումը կարող է կործանարար լինել:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: