ՀԱՐԱԶԱՏ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդական խորհրդարան կոչվածն աշխատում է ոչ մի գնով հետ չմնալ իր «մեծերից», առավել եւս, որ երիտասարդ խորհրդարանականների մի մասն ԱԺ պատգամավորների երեխաներն են: Երեկ այդ խորհրդարանի հերթական նիստն էր. կարճ ժամանակ անց, երբ դահլիճում այլեւս չկային հեռուստաօպերատորներ, երիտասարդ կարիերիստները սկսեցին լքել դահլիճը: Արդյունքում` կիսադատարկ դահլիճում նրանք օրենքներ քննարկեցին, փորձեցին դրանք ընդունել: Բայց օրվա երկրորդ կեսին, երբ արդեն «քննարկելուց» հետո «ընդունում էին» «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, պարզվեց` դահլիճում քվորում չկար: Ու երիտասարդ կարիերիստները չկարողացան ընդունել իրենց հերթական դարակազմիկ որոշումը:




Լրահոս