
Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։
Նշանակումը կատարվել է 6 ամսով, որից հետո տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ:
Այսօր հրաժարական ներկայացրած Մարիաննա Մխիթարյանը կշարունակի աշխատել թատրոնում որպես տնօրենի խորհրդական: