«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքականություն է վերադարձել:
Իվանիշվիլին ընտրվել է «Վրացական երազանքի» համագումարի պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնի է դարձել կուսակցության համագումարի ընթացքում, որին մասնակցում էր շուրջ 350 պատվիրակ։
«Երեք տարի անց՝ իմ նախաձեռնությամբ, ես վերադառնում եմ քաղաքական կյանք՝ որպես կուսակցության պատվավոր նախագահ, ես քաղաքականություն չեմ եկել պաշտոնի համար։ Քաղաքականություն մտնելու որոշումը կայացրել եմ այն համոզմամբ, որ իմ քայլն ամենաշատը կծառայի երկրի և ժողովրդի շահերին։ Մեկ տարում ես հեռացա քաղաքականությունից այն համոզմունքով, որ ավարտեցի իմ առաքելությունը, և հանցագործները երբեք իշխանություն վերադառնալու հավակնություն չեն ունենա։ Սակայն, ինչպես պարզվեց ավելի ուշ, հանցավոր քաղաքական համակարգն ավելի խորը արմատներ ուներ, քան թվում էր առաջին հայացքից»,- վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համագումարի ժամանակ նշել է Իվանիշվիլին։