Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ մահափորձ է նախապատրաստվում. պետանվտանգության նախկին նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ, միլարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ մահափորձ է նախապատրաստվում:

«Հավաստի աղբյուրից ես տեղեկություն եմ ստացել, որ ահաբեկչական ակտի օգնությամբ նախապատրաստվում է Բիձինա Իվանիշվիլիի ֆիզիկական ոչնչացումը»,- ասել է Բատիաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերից:

Նա պնդում է, որ Վրաստան է արդեն ժամանել մահափորձը նախապատրաստող խումբը:




Լրահոս